Հնդկաստանում պայթյունի հետևանքով զոհվել է անվտանգության ուժերի 15 անդամ
Հնդկաստանում պայթյունի հետևանքով զոհվել է անվտանգության ուժերի 15 անդամ

Հնդկաստանում պայթյունի հետևանքով զոհվել է անվտանգության ուժերի 15 անդամ:

Պայթյունը կազմակերպված էր Մահարաշտրա նահանգում՝ մաոիստների կողմից:

Ճանապարհին մոտաժված պայթուցիկը գործարկվել է այն պահին, երբ մայրուղիով անցնում էր անվտանգության ուժերի բեռնատար մեքենան:

Մինչ պայթյունը մաոիստները այրել են մի քանի մեքենա և շինարարական տեխնիկա, որը պատկանում էր ավտամայրուղու շինարարությանը ներգրավված ընկերությանը:

Մաոիստները Հնդկաստանի մի քանի նահանգում գործում են 1960-ական թվականներից: Նրանց պնդմամբ, իրենք պայքարում են կապիտալիզմի դեմ աղքատների իրավունքների պաշտպանության համար: