Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 95-ի
Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 95-ի

Հնդկաստանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 95-ի,- այս մասին գրում է «Ռոյտերը»:

Միջազգային լրատվական գործակալության տեղեկությամբ, ուժգին աղետի դեմ պայքարում են Կերալայի, Կարնատակայի և Մահարաշտրայի նահանգներում:

Ջրհեղեղի պատճառով տեղի իշխանությունը տարհանել է հարյուր հազարավոր մարդկանց:

Տարածաշրջանում ջրհեղեղ է տեղի է ունեցել սեզոնային ուժգին անձրևի պատճառով, որը դարձել է նաև սողանքի պատճառ: