Հնդկաստանում գրեթե երկու միլիոն մարդ հայտարարվել է ոչ լեգալ
Հնդկաստանում գրեթե երկու միլիոն մարդ հայտարարվել է ոչ լեգալ

Հնդկաստանում գրեթե երկու միլիոն մարդ հայտարարվել է ոչ լեգալ,-այս մասին լուրը տարածում է «Բի Բի Սին»:

Մեծ Բրիտանիայի հանրային հեռարձակողի լրատվությամբ, երկրի հյուսիս-արևելքում գտնվող Ասամի նահանգի իշխանությունները հրապարակել են գրանցման ցուցակի վերջնական տարբերակը, որի համաձայն հայտնի է դարձել, որ կառավարությունը մոտ 2 միլիոն մարդու թողել է առանց քաղաքացիության: Նրանց սպառնում է երկրից վտարում: Ցուցակում հիմնականում ընդգրկված են բենգալախոս մուսուլմանները:

Տեղական իրավապաշտպան կազմակերպությունները Ասամի նահանգի որոշումը կապում են երկրի իշխող կուսակցության քաղաքականության հետ: