Հնդկաստանում, գործարաններից մեկում բռնկված հրդեհից մահացել է առնվազն 43 մարդ
Հնդկաստանում, գործարաններից մեկում բռնկված հրդեհից մահացել է առնվազն 43 մարդ

Առնվազն 43 մարդ է զոհվել Հնդկաստանում, Նյու Դելի քաղաքում գտնվող գործարանում բռնկված հրդեհի հետևանքով:

Տարածված լրատվությամբ, հրդեհ է բռնկվել գործարանում, որտեղ արտադրվում են պայուսակներ: Տարածքում պահվում էին նաև հումքներ, և հրդեհն արագորեն տարածվել է վեց հարկանի շենքում:

Հրդեհի բռնկման ժամանակ աշխատակիցները քնած էին, ինչի պատճառով չեն կարողացել դուրս գալ շենքից: Փրկարարներին հաջողվել է շենքից դուրս բերել ավելի քան 50 մարդու: Նրանց մեծ մասը թունավորվել էր ծխից:

Հրդեհի պատճառներն այս պահին անհայտ են:

Թողնել մեկնաբանություն