Հնդկաստանում և Պակիստանում ձնակույտի հետևանքով զոհվել է ավելի քան 67 մարդ
Հնդկաստանում և Պակիստանում ձնակույտի հետևանքով զոհվել է ավելի քան 67 մարդ

Հնդկաստանում և Պակիստանում ձնակույտի հետևանքով զոհվել է ավելի քան 67 մարդ, կան անհետ  կորածներ:

Առնվազն 57 մարդ է զոհվել Պակիստանի կողմից վերահսկվող Քաշմիր քաղաքում: Ավելի քան 10 մարդ է զոհվել Հնդկաստանի կողմից վերահսկվող Քաշմիրում:

Պակիստանի իշխանության տեղեկությամբ, ձնակույտի պատճառով մեկուսացվել է մի քանի գյուղ: Փրկարարները որոնում են անհետ կորածներին:

Բացի այդ, Պակիստանի արևմտյան մասի Բելուջիստան նահանգում առատ ձյունն ավերել է մի քանի տուն, զոհվել է 17 մարդ: Տեղի իշխանությունը հայտարարել է արտակարգ դրություն: Փրկարարական աշխատանքներին նեգրավված են նաև զինված ուժերը: