Հնդկաստանում բողոքում են վառելիքի վրա ավելացված գների դեմ
Հնդկաստանում բողոքում են վառելիքի վրա ավելացված գների դեմ

Հնդկաստանի բնակչությունը բողոքում է վառելիքի վրա ավելացված գների դեմ: «Ֆրանս Պրեսի» տվյալներով, ցույցերը ընթանում են երկրի ողջ մասշտաբով: Քաղաքացիները այրում են անիվներ և փակում են ճանապարհները: Ցուցարարների մի մասը խոչընդոտում է բենզալցակայանների աշխատանքին: Ակտիվիստները փորձել են փակել նաև երկաթգծի մայրուղիները:

Տեղական մամուլը գրում է, որ Մադիա Պրադեշի նահանգում բախում է տեղի ունեցել ոստիկանների և ցուցարարների միջև: Նման միջադեպ է գրանցվել նաև Հնդկաստանի ֆինանսական կենտրոն Մումբայում, ինչպես նաև Գուջարաթում և Բիհարի նահանգում:

Հնդկաստանի ազգային դրամը անցած շաբաթ լուրջ արժեզրկվել է: Մեկ ամերիկյան դոլարի արժեքը հասնում է 72 րուպիի: Իսկ դա ավելացրել է գները ներկրվող վառելիքի վրա: