Հնդկաստանում ավտոբուսի ձորն ընկնելու հետևանքով զոհվել է 45 մարդ
Հնդկաստանում ավտոբուսի ձորն ընկնելու հետևանքով զոհվել է 45 մարդ

Հնդկաստանի հարավային մասում ավտոբուսն ընկել է ձորը, որի հետևանքով զոհվել է 45 մարդ:

Reuters գործակալության տեղեկությամբ, դեպքը տեղի է ունեցել Տելանգանա նահանգում:

Ոստիկանության տեղեկությամբ, ավտոբուսի վարորդը չի կարողացել կառավարել ղեկը:

Ավտովթարի ժամանակ ավտոբուսում գտնվել է ավելի քան 60 ուղևոր:

Հնդկաստանում ամեն տարի ավտովթարներից զոհվում է ավելի քան 150 հազար մարդ: