Հնարավոր է մեզ անհրաժեշտ լինեն փոքր ինչ խիստ միջոցառումներ, մեկ գյուղի ժամանակավորապես փակում, տեղաշարժի սահմանափակում, այդ բանի համար հարկավոր չէ րոպեն մեկ հայտարարել արտակարգ դրություն. Ամիրան Գամղրելիձե
Հնարավոր է մեզ անհրաժեշտ լինեն փոքր ինչ խիստ միջոցառումներ, մեկ գյուղի ժամանակավորապես փակում, տեղաշարժի սահմանափակում, այդ բանի համար հարկավոր չէ րոպեն մեկ հայտարարել արտակարգ դրություն. Ամիրան Գամղրելիձե

«Կորոնավիրուսը» չի կորչի մայիսի 3-ի համար, մենք ստիպված կլինենք երկար մնալ այս վարակի հետ և «մնա տանը» կարգախոսը աստիճանաբար կփոխվի «սովորենք կորոնավիրուսի հետ ապրել» կարգախոսով, որին անհրաժեշտ կլինի բավականին երկար ժամանակ,- այս մասին հայտարարել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեն:

Ինչպես նշել է Գամղրելիձեն, որոշ ժամանակ օրեկան կարող է գրանցվել կորոնավիրուսով վարակման 5-10-20 դեպք:

«Սահմանափակումների թեթևացման ընթացքում հնարավոր է ունենանք փոքր ինչ ավելացած դեպքեր: Հնարավոր է մեզ անհրաժեշտ լինեն փոքր ինչ խիստ միջոցառումներ, մեկ գյուղի ժամանակավորապես փակում, տեղաշարժի սահմանափակում, այդ բանի համար հարկավոր չէ րոպեն մեկ հայտարարել արտակարգ դրություն: Հնարավոր է անհրաժեշտ լինի օպերատիվ որոշումների կայացում, որոնք արագորեն կտեղայնացնեն իրավիճակը և թույլ չեն տա, որ վարակը տարածվի ամբողջ երկրում: Հիվանդությունների վերահսկման կենտրոնը աջակցում է օրենսդրության այսպիսի փոփոխությանը»,- ասել է Ամիրան Գամղրելիձեն:

«Մեկուսացում» և «կարանտինային միջոցառումներ» տերմինները սահմանվելու են օրենսդրական մակարդակով: Համապատասխան փոփոխությունները մտցվում են «հանրային առողջության մասին» օրենքում, որը հնարավորություն է տալիս իրականացնել որոշակի սահմանափակումներ նույնիսկ առանց արտակարգ դրության:

«Որպեսզի արտակարգ դրությունը վերացնելուց հետո գործընթացները չդառնան անկառավարելի, Վրաստանի կառավարության և համապատասխան այլ գերատեսչությունները պետք է հնարավորություն ունենան ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ, որպեսզի օրինագծով ներկայացված նորմերը ընդունվեն և իրականացվեն ժամանակին», – ասված է օրինագծում: