Հին Թբիլիսիի պատմական մասում գործի են դրվելու շինարարական կարգավորումներ
Հին Թբիլիսիի պատմական մասում գործի են դրվելու շինարարական կարգավորումներ

Հին Թբիլիսիի պատմական մասում գործի են դրվելու շինարարական կարգավորումներ,-այս մասին մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է Թբիլիսիի կառավարության նիստին:

Նրա խոսքով, այս հարցի շուրջ Թբիլիսիի քաղաքապետարանը մոտ օրերին կպատրաստի շնորհանդես և հասարակությանը կփոխանցի մանրամասն լրատվություն:

«Հին Թբիլիսիի շրջանը անհրաժեշտ է պահպանել, բարձրությունների հետ ունենք հիմնախնդիրներ և պետք է կարգավորենք մորֆոլոգիան, պետք է պահպանվի նրանց արտաքին տեսքը: Այս ամենը սկզբունքորեն կարևոր է մեզ համար: Ինչ վերաբերում է կարգավորումներին, ապա մենք արդեն հանդիպել ենք շինարարական ընկերությունների ներկայացուցիչների հետ: Մենք ծանոթացրել ենք նրանց մեր դիրքորոշումների հետ և բոլորը դրական են գնահատել այդ գաղափարը: Այն բանի համար, որ պահպանենք մեր հին Թբիլիսին, այն գանձը, որով հպարտանում ենք, պետք է ենթարկվենք այդ կարգավորումներին»,-հայտարարել է Կախա Կալաձեն: