Հիմնախնդրային պարտքերի մասին լրատվությունը տեղադրված է միայն այս նախագծի համար ստեղծված vali.ge կայքում. Ֆինանսների նախարարություն
Հիմնախնդրային պարտքերի մասին լրատվությունը տեղադրված է միայն այս նախագծի համար ստեղծված vali.ge կայքում. Ֆինանսների նախարարություն

Ֆինանսների նախարարությունը պարտք ունեցող անձանց համար տարածում է հատուկ հայտարարություն, որտեղ ասված է, որ հիմնախնդրային պարտքերի մասին լրատվությունը տեղադրված է միայն այս նախագծի համար ստեղծված vali.ge կայքում:

«Այս պահին սոցիալական ցանցերում և ընդհանրապես ինտեռնետում ստեղծվել է մի քանի էջ, օրինակ՝ wali.ge, որտեղ տեղադրված են տարբեր ֆինանսական ինստիտուտների գովազդային լրատվությունները, այսպիսով խնդրում ենք, որ ուշադրություն դարձվի դրան և նշում ենք, որ պարտքերի մասին ամբողջական լրատվությունը տեղադրված է vali.ge կայք էջում»,-ասված է հայտարարությունում:

Ֆինանսների նախարարության լրատվությամբ, Vali.ge կայք էջում այս պահին տեղադրված է ՝ 407 հազարից ավելի մարդու, 679 հազարից ավելի պարտքային գրառման մասին լրատվություն, որոնց պարտքերի ընդհանուր ծավալը գերազանցել է երեք միլիարդ լարին:

Դրա հետ մեկտեղ, Քարթու հիմնադրամի տնօրինության նախագահ Նիկոլոզ Չխետիանին պարզաբանում է, որ քաղաքացիների մոտ, որոնց տվյալները արդեն հրապարակվել են, արդեն զրոյացվել են պարտքերը: