Հիլարի Քլինթոնը, Մադլեն Օլբրայթը և Քոլին Փաուելը մասնակցելու են CBS-ի սերիալում
Հիլարի Քլինթոնը, Մադլեն Օլբրայթը և Քոլին Փաուելը մասնակցելու են CBS-ի սերիալում

Ամերիկայի միացյալ նահանգների երեք նախկին պետական քարտուղարներ, Հիլարի Քլինթոնը, Մադլեն Օլբրայթը և Քոլին Փաուելը մասնակցելու են CBS-ի Madam Secretary սերիալում:

Տեղեկությունն այս մասին տարածում է Fox News-ը:

Քաղաքական գործիչները հայտնվելու են սերիալի հինգերորդ սեզոնում, որը եթեր կհեռարձակվի հոկտեմբերի 7-ին:

CBS-ի ամենավարկանիշային և հանրահռչակ սերիալը պատմում է ԱՄՆ-ի պետական քարտուղարի պատմության մասին: