ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Վրաստանի իշխանությանը շնորհակալություն է հայտնում օգնության համար
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Վրաստանի իշխանությանը շնորհակալություն է հայտնում օգնության համար

Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված մոտ 140 Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Վրաստանի տարածքով կվերադառնան հայրենիք,- այս մասին հայտարարություն է արել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա շնորհակալություն է հայտնել Վրաստանի իշխանությանը:

«Ռուսաստանի և Վրաստանի մեր գործընկերների հետ օրեր շարունակ վարած բանակցությունների և մեր գործընկերների բարի կամքի շնորհիվ հնարավոր է եղել, բացառության կարգով, ապահովել մարտի 20-ի ժամը 20:00 դրությամբ Վերին Լարսի անցակետում օրեր շարունակ գտնված մոտ 140 ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան` Վրաստանի տարածքով:

Ընդգծեմ, որ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ օտարերկրացիները, այդ թվում ՀՀ քաղաքացիները, չեն կարող մուտք գործել Վրաստանի տարածք»,- նշված է հայտարարության մեջ: