ՀՀ նախագահ. Վրացիները և հայերը ապրում ենք քույրերի և եղբայրների պես և երբեք չենք ունեցել որևէ կարևոր կոնֆլիկտ

Վրացիները և հայերը ապրում ենք քույրերի և եղբայրների պես, սա հրաշալի փաստ է, որ երկու ազգ ապրում է միասին, պայքարում միասին, իր անկախության և արժանապատվության համար՝ բազում տարիների ընթացքում և երբեք չենք ունեցել որևէ կարևոր կոնֆլիկտ և թյուրիմացություն,- այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ Վրաստանի ժողովրդավարական հանրապետության 100-ամյա հոբելյանին նվիրված տոնական միջոցառմանը խոսքով ելույթ ունենալիս:

Ինչպես նշել է Հայաստանի նախագահը, Վրաստանի անկախության օրվա միջոցառմանը վրացիների կողքին լինելը իր համար շատ ուրախալի է:

«Թանկագին քույրեր և եղբայրներ, Վրաստանի քաղաքացիներ, ինձ հաճելի է ձեր միջև լինել այս հրաշալի օրը և հիանալի տոնին, երբ Վրաստանի անկախության 100-ամյակը տոնում ենք երկու ազգերս՝ վրացիները և հայերը կիսում են այս տոնը: Մայիսի 28-ին իմ ազգը ևս տոնում է անկախության 100 ամյակը, սակայn մեր երկու ազգերը, վրացիները և հայերը, ոչ միայն 100 տարվա ընթացքում են եղել կապված, այլ հազարամյակների պատմություն ունենք: Մենք կիսում ենք շատ բան: Ապրում ենք քույրերի և եղբայրների պես, սա hրաշալի փաստ է, որ երկու ազգ ապրում է միասին, պայքարում միասին, իր անկախության և արժանապատվության համար՝ բազում տարիների ընթացքում և երբեք չենք ունեցել որևէ կարևոր կոնֆլիկտ և թյուրիմացություն: Սա մեզ համար շատ մեծ արժեք է և օրինակ է այն նոր սերունդների համար, որոնք ապրում են Վրաստանում և համապատասխանաբար, Հայաստանում»,- հայտարարել է նախագահը:

Արմեն Սարգսյանը Վրաստանի նախագահին և կառավարությանu շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար:

«Առանձնահատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել այս հրաշալի քաղաքին, Թբիլիսիին: Բազում տարիների ընթացքում Թբիլիսին, «Թիֆլիսը» եղել է Հարավային Կովկասի մշակութային կենտրոն: Սա քաղաք էր, որտեղ վրացիները, հայերը և այլ ազգերի ներկայացուցիչներ ապրել են միասին, ներդաշնակորեն և կիսել առօրյան, կենցաղը, մշակույթը, սնունդը և իհարկե, վրացիները և հայերը կիսում են նույն կրոնը: Մենք երկուսս էլ քրիստոնեության ակունքներում ենք: Մենք այսպիսի երկրներ ենք, սա իմ քաղաքն է, իմ կնոջ, իմ տատիկների և պապիկների: Այսպիսի քաղաքում եմ ես այժմ: Թբիլիսին ունի ընդհանրություններ բազմաթիվ մշակույթների հետ: Սա հրաշալի քաղաք է, վրաց բնակիչների թվում շատերը խոսում են տարբեր լեզուներով, այդ թվում հայերը՝ հայերեն: Այսօրվա իրականությունը պարտավորեցնում է ոչ միայն պահպանել, այլ զարգացնել և բազմացնել մեր արժեքները և ձեռքբերումները, ստեղծել այն նորը, որը հիշատակման արժանի կլինի և ինչու ոչ, նաև ընդօրինակման: Մեր բոլոր ջանքերն ուղղված են կոնֆլիկտների խաղաղ լուծմանը: Շնորհավորում եմ, մաղթում եմ խաղաղություն, բարօրություն և ամենայն բարիք»,- հայտարարել է Սարգսյանը:

Թողնել մեկնաբանություն