Դեկտեմբերի 25-ին, երկօրյա պաշտոնական այցով Վրաստան է ժամանելու Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Վրաստանի նախագահի, վարչապետի, խորհրդարանի նախագահի և Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հետ:
Այցի ժամանակ երկու բարեկամ երկրների միջև քննարկվելու են տարբեր ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սարգսյանը կայցելի նաև «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն և Սուրբ Գևորգ եկեղեցի, որտեղ հանդիպում կունենա հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
Այցի շրջանակներում նախագահը Թբիլիսիի «Հերոսների հրապարակում» ծաղկեպսակ կդնի հուշակոթողին և հարգանքի տուրք կմատուցի: