«Հետաքննիչ լրագրողի կողմից պատրաստված ֆիլմը, որը վերաբերում է Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանությանը, առաջին ալիքը կցուցադրի վաղը
«Հետաքննիչ լրագրողի կողմից պատրաստված ֆիլմը, որը վերաբերում է Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանությանը, առաջին ալիքը կցուցադրի վաղը

«Հետաքննիչ լրագրողի կողմից պատրաստված ֆիլմը, որը վերաբերում է Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանությանը, առաջին ալիքը կցուցադրի վաղը», – այս մասին ասված է առաջին գործադիր խորհրդի հայտարարության մեջ:

Առաջին ալիքի գործադիր խորհրդի հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Արդեն մեկ ամսից ավել սկսվել է և այս օրերին ակտիվացավ զրույցները, իբր առաջին ալիքով արգելափակվում է Խորավայի փողոցում տեղի ունեցած ողբերգության մասին, հետաքննիչ լրագրողների կողմից պատրաստած ֆիլմը: Ի հարկ է ֆիլմի արգեթափակման, կամ որևէ նման գործողության մասին խոսելը անիմաստ է: Ասել այն, որ առաջին ալիքը որևէ բան գաղտնի է պահում կրկին չի համապատասխանում իրականությանը, քանզի հենց առաջին ալիքն էր, որը նշված ֆիլմը ուղարկել է Խորավայի փողոցում տեղի ունեցած սպանությունը հետաքննող ժամանակավոր հանձնաժողովին, հարցով, կխոչընդոտի թե ոչ ֆիլմը ընթացիկ հետաքննությանը: Ֆիլմը ուղարկվել է նաև ժողովրդական պաշտպանին, ոչ կառավարական կազմակերպություններին, հանրային հեռարձակողի հոգաբարձական խորհրդին և այդ պայմաններում անհնար է որևէ բան թաքցնել: Մենք տեսնում ենք, որ այս ամենը ինչ որ ուժերի աժիոտաժն է, այլ ոչ թե իրականության պարզումը: Ցավոք պարոն Զազան հավատաց այդ ուժերին, որ առաջին ալիքը թաքցնում է ինչ որ բան: Այն ժամանակ, երբ ցույցին հայտարարում էին, որ ֆիլմը արգեթափակվում է այն պատրաստի տեսքով գոյություն չուներ: Այսօր, հունիսի 18-ին, նոր և ընթացիկ լուրերի բլոկի տնօրեն Գիորգի Գվիմրաձեն հանդիպել է Խորավայի փողոցում սպանված Դավիթ Սարալիձեի հորը, Զազա Սարալիձեին և իր փաստաբան Նեստան Լոնդարիձեին: Հանդիպմանը խոսքը վերաբերել է հետաքննիչ լրագրողի կողմից պատրաստած ֆիլմին, որի ժամանակ Զազա Սարալիձեն կրկին կարծիք է հայտնել, որ ֆիլմը արգեթափակվում է քաղաքական նկատառումներով, սակայն ինչպես նշեցինք դա չի համապատասխանում իրականությանը: Այսօր խորհրդարանական հանձնաժողովից ստացվել է հաստատում, որ ֆիլմը չի խոչընդոտելու հետաքննությանը: Առաջին ալիքի ղեկավարությունը որոշում է ընդունել ֆիլմը ցուցադրել հունիսի 19-ին 12:15-ին»,-նշված է առաջին ալիքի գործադիր խորհրդի հայտարարության մեջ: