«Հեռուստադպրոցին» արձակուրդի ընթացքում կավելանա «Բի Բի Սիի» անգլերեն լեզվի ուսուցման ծրագիր
«Հեռուստադպրոցին» արձակուրդի ընթացքում կավելանա «Բի Բի Սիի» անգլերեն լեզվի ուսուցման ծրագիր

Հունիսի 13-ից, ամեն շաբաթ-կիրակի Վրաստանի առաջին ալիքի «հեռուստադպրոց» նախագիծը աշակերտներին առաջարկում է նոր հնարավորություններ: Վրաստանի կրթության, մշակույթի և սպորտի նախարարության և Բրիտանիայի խորհրդի աջակցությամբ, հինգ շաբաթվա ընթացքում «հեռուստադպրոցի» եթերում ցուցադրվելու են անգլերենի ուսուցման դասեր (Word on the Street):

Ծրագիրը, որը հաջողությամբ հեռարձակվում է Հոնկոնգում, Մոնտենեգրոյում, Սերբիայում, Թուրքիայում և այլ երկրներում, ամռան արձակուրդների ընթացքում կօգնի աշակերտներին խորացնել անգլերենի իրենց գիտելիքները:

Տեսադասերի առանձնահատկությունն այն է, որ յուրաքանչյուր դաս ուղեկցվում է լրացուցիչ առցանց վարժություններով, պատասխաններով և յուրաքանչյուր տեսանյութի համար նախատեսված տեսասցենարով (այն հնարավոր է տեսնել Բրիտանիայի խորհրդի առցանց ռեսուրսների էջի համապատասխան բաժնում ՝ http://learnenglish.britishcouncil.org/en/word-street):

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Բրիտանիայի խորհրդի համատեղ համագործակցության նպատակը նոր իրականությանը նոր հնարավորություններով և հաջող համագործակցությամբ պատասխանելն է: Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Բրիտանիայի խորհուրդը տարիներ շարունակ հաջող համագործակցում են:

Վրաստանը առաջին երկրներից մեկն էր, որը շատ հետաքրքիր ռեսուրս տրամադրեց ուսուցիչներին՝ ամենօրյա վեբինարներ, անվճար հրապարակումներ և առցանց դասընթացների լայն ընտրություն:

Տեղեկությունը տարածում է Վրաստանի կրթության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը: