«Հեռուստադպրոցը» շատ կարևոր նախագիծ է, որը շատ ճանաչված է և ինձ հիշեցնում է իմ մանկությունը. Գիորգի Գախարիա
«Հեռուստադպրոցը» շատ կարևոր նախագիծ է, որը շատ ճանաչված է և ինձ հիշեցնում է իմ մանկությունը. Գիորգի Գախարիա

Կրթության նախարարությունը կարողացել է արդյունավետ ներդնել հեռավար կրթության կարգը,- այս մասին խորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարել է վարչապետ Գիորգի Գախարիան:

Նրա խոսքով, դա հեշտ գործընթաց չէ:

«Դա հեշտ չէր և ոչ էլ իդեալական, սակայն եթե համեմատենք պատրաստության մակարդակը, որը եղել է մարտի 4-ի համար, և ինչ արվել է մեկ և երկու ամսում, սա այն է, ինչ ես անվանում եմ – օգտագործենք ճգնաժամը որպես առիթ և կրթության նախարարությունը դրա վառ օրինակն է, քանզի կրթության համակարգում տասնյակ հազարավոր ուսուցիչներ այսօր հեռակա աշխատում են իրենց աշակերտների հետ»,- ասել է վարչապետը:

Գիորգի Գախարիան ընդգծել է «հեռուստադպրոց» նախագիծը և նշել, որ այս նախագիծը նրան հիշեցնում է իր մանկությունը: