«Հեռուստադպրոցը» մեկ տարեկան է
«Հեռուստադպրոցը» մեկ տարեկան է

«Հեռուստադպրոցը» մեկ տարեկան է: Ուսումնական հեռուստատեսությունը տարբեր տարիքի հեռուստադիտողներին և աշակերտներին առաջարկում է հեռուստատեսային դասեր և բազմապիսի ծրագրեր:

Հեռուստաալիքը ներառում է ուսումնական ծրագրով ընդգրկված դասերը առաջինից տասներկուերորդ դասարան: Բացի դպրոցական ծրագրից, «Հեռուստադպրոցը» աշակերտներին առաջարկում է կրթական և ճանաչողական արտադպրոցական գործունեություն և վավերագրական ֆիլմեր:

«Հեռուստադպրոցի» եթերը տրամադրվում է նաև ոչ վրացալեզու դպրոցների համար, ինչպես նաև ժեստերի լեզվին:

«Հեռուստադպրոցը», որը Կրթության նախարարության և Վրաստանի առաջին ալիքի համատեղ նախագիծ է, սկսել է հեռարձակվել 2020 թվականի մարտի 30-ին: