«Հեռուստադպրոց» նախագծում ազգային փոքրամասնությունների համար արդեն գոյություն ունեցող դասերին ավելացվել են տարբեր առարկաներ
«Հեռուստադպրոց» նախագծում ազգային փոքրամասնությունների համար արդեն գոյություն ունեցող դասերին ավելացվել են տարբեր առարկաներ

«Հեռուստադպրոց» նախագծում ազգային փոքրամասնությունների համար արդեն գոյություն ունեցող դասերին ավելացվել են տարբեր առարկաներ:

Կրթության նախարարության փոխանցմամբ, Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի առաջին ալիքի համատեղ՝ «հեռուստադպրոց» նախագիծը մեկնարկել է մարտի 30-ին և ունի հաջող ընթացք:

«Ինչպես հայտարարել է Վրաստանի կրթւոթյան, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Միխեիլ Չխենկելին, սկզբում ասվել էր, որ նախագծի առաջին փուլում ազգային փոքրամասնության ներկայացուցիչների համար անց էին կացվելու վրաց լեզվի դասեր, որից հետո փուլ առ փուլ դրան կավելանար ադրբեջաներեն և հայերեն լեզուներով առարկաներ:

Այսպիսով, ապրիլի 13-ից ազգային փոքրամասնությունների համար հայերեն և ադրբեջաներեն կցուցադրվեն ՝ մաթեմատիկայի, բնության, կենսաբանության, ինչպես նաև հայերենի և ադրբեջաներենի, որպես մայրենի  լեզու հեռուստադասերը: Հեռուստադասերը լինելու են բոլոր դասարանների համար: Բացի այդ, կարևոր է, որ դիմորդների համար անց են կացվելու ընդհանուր ունակությունների հեռուստադասեր»,- ասված է նախարարության հայտարարության մեջ:

Հեռուստադպրոցը եթեր է հեռարձակվում հանրային հեռարձակողի ՝ առաջին ալիք-կրթություն, նախկին երկրորդ ալիք, եթերով:

Նախագիծը հնարավորություն է տալիս բոլոր աշակերտներին, անկախ այն բանից  նրանք ունեն թե ոչ հասանելիություն ինտեռնետին, դիտել հետաքրքիր դասեր: «Հեռուստադպրոցի» ձևաչափին համապատասխան դասաժամերը անց են կացնում փորձառու ուսուցիչները:

Ինչպես նշում են կրթության նախարարությունում, նախագիծը համատեղ իրականացրել են ՝ Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Վրաստանի առաջին ալիքը և Թբիլիսիի պետական համալսարանի մամուլի քոլեջը:

Կորոնավիրուսը կանխելու նպատակով, վարչապետի գլխավորությամբ անցկացվող միջգերատեսչական համակարգող խորհուրդը, հանձնարարել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը առավելագույնս հասանելի դարձնել հեռավար ուսուցումը: Կրթության նախարարությունում ասում են, որ նախարարության և Վրաստանի առաջին ալիքի «հեռուստադպրոց» համատեղ նախագիծը ծառայում է հենց այս խնդրին:

Միևնույն ժամանակ, տնտեսական զարգացման և համագործակցության միջազգային կազմակերպության կողմից (The Organisation for Economic Co-operation and Development – OECD) հրապարակված զեկույցի համաձայն, 2020 թվականի COVID-19 համաճարակի պայմաններում Վրաստանի կառավարության կողմից կրթության ոլորտում իրականացրած քայլերը բերվել են որպես հաջող օրինակ: