Հերթական չարտերային չվերթով այսօր Աթենքից վերադառնալու է Վրաստանի 180 քաղաքացի
Հերթական չարտերային չվերթով այսօր Աթենքից վերադառնալու է Վրաստանի 180 քաղաքացի

Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ, միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից սահմանված չվերթների շրջանակներում, այսօր չարտերային չվերթ է կատարվելու Հունաստանից:

Գերատեսչության տվյալներով, հատուկ չվերթով հայրենիք է վերադառնալու Վրաստանի 180 քաղաքացի: ՈՒղևորների թվում են անչափահասներ, ծանր քրոնիկ հիվանդություններով տառապող անձիք և տարեցներ: Վրաստան վերադառնալուն պես ուղևորները կանցնեն 14 օրյա կարանտին:

Միջգերատեսչական համակարգող խորհրդի կողմից սահմանված չվերթների շրջանակներում, չվերթեր են կատարվել աշխարհի տարբեր քաղաքներից, այդ թվում՝ Բեռլինից, Վիեննայից, Լոնդոնից, Աթենքից, ԱՄՆ-ից, Լառնակայից, Ամստերդամից, Պեկինից, Հռոմից, Փարիզից, Թել Ավիվից, Բարսելոնայից, Վարշավայից, Մադրիդից և այլն:

«Մայիսի 19-ի դրությամբ Վրաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունները տեղում օգնություն են ցուցաբերել 20 919 քաղաքացու, իսկ կառավարության աջակցությամբ 12 040 քաղաքացի վերադարձել է հայրենիք: «COVID 19»-ի տարածման պայմաններում, արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացիներին օգնության մասին տեղեկությունը ամեն օր թարմացվում է արտաքին գործերի նախարարության կայքում:

Համակարգող խորհրդի կողմից սահմանված հերթական չվերթը մայիսի 22-ին իրականացվելու է Հռոմից»,- ասված է հաղորդագրությունում: