Հեռախոսազրույց է տեղի ունեցել Սալոմե Զուրաբիշվիլիի և Ենս Սթոլթենբերգի միջև
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Սալոմե Զուրաբիշվիլիի և Ենս Սթոլթենբերգի միջև

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի միջև:

Նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Վրաստանի նախագահին՝ համաձայնության գալու կապակցությամբ: Կողմերը քննարկել են բարեփոխումների կարևորությունը, որպեսզի Վրաստանը շարժվի եվրատլանտյան ճանապարհով:

«Զրույցն անդրադարձավ նաև ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովին, որը տեղի կունենա հունիսի 14-ին Բրյուսելում: Ընդգծվեց դաշինքի բաց դռների քաղաքականության կարևորությունն ու այս համատեքստում գագաթնաժողովում Վրաստանը համապատասխան կերպով ներկայացնելը:

Սալոմե Զուրաբիշվիլին և Ենս Սթոլթենբերգը խոսեցին սևծովյան անվտանգության կարևորության մասին: Նախագահը կարևորել է սևծովյան տարածաշրջանում կայունության ապահովման գործում նավահանգիստների և ՆԱՏՕ-ի ավելի մեծ ներգրավվածությունը:

Կողմերը քննարկել են նաև Աֆղանստանի հարցը և շեշտել առաջիկա ամիսներին զորքերի դուրսբերման գործընթացում համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հատուկ կարևորել է Աֆղանստանի խաղաղության և անվտանգության հարցում Վրաստանի կարևոր դերը», – ասված է Վրաստանի նախագահի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ: