«Հեռարձակման մասին» օրենսդրական փաթեթի վրա վետո դնելու Վրաստանի նախագահի որոշումը անսպասելի չէր. Գիորգի Գվիմրաձե
«Հեռարձակման մասին» օրենսդրական փաթեթի վրա վետո դնելու Վրաստանի նախագահի որոշումը անսպասելի չէր. Գիորգի Գվիմրաձե

«Պարզ է, որ չենք կիսում նախագահի այս  դիտողությունները: Մենք այս հարցի շուրջ զրուցել ենք նախագահի հետ և ինչպես տեսնում ենք նա չի փոխել իր դիրքորոշումը, իսկ մենք չենք փոխել մերը»,-այս մասին հանրային հեռուստատեսության նոր և ընթացիկ լուրերի բլոկի տնօրեն Գիորգի Գվիմրաձեն հայտարարել է «հեռարձակման մասին» օրենսդրական փաթեթի վրա նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի կողմից դրված վետոի հարցը մեկնաբանելիս:

Գիորգի Գվիմրաձեի խոսքերով նախագահի այս քայլը անսպասելի չէր, սակայն այս պահին նա ձեռնպահ է մնացել փաստարկների գնահատումից, քանզի դա խորհրդարանի իրավասությունն է:

«Երբ խոսքը վերաբերում է այս հարցին, մենք չենք կիսում ոչ միայն նախագահի, այլ նաև ոչկառավարական կազմակերպությունների և պատգամավորների կարծիքները: Նախագահի այս որոշումը անսպասելի չէր: Այս պահին  ձեռնպահ կմնամ  փաստարկների գնահատումից, քանզի դա խորհրդարանի իրավասությունն է: Այս պահին սպասելու ենք խորհրդարանի որոշմանը կապված վետոին»,-ասել է Գիորգի Գվիմրաձեն:

Հիշեցնենք, այսօր Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին վետո է դրել խորհրդարանի կողմից երրորդ ընթերցմամբ հաստատված «հեռարձակման մասին» օրենսդրական փաթեթին: Ինչպես այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Գիորգի Մարգվելաշվիլին, նա հիմնականում դիտողություններ ունի երկու հարցով: Առաջին հարցը վերաբերում է գովազդին, իսկ երկրորդը գնումներին: