Հենրիխ Մխիթարյան. Կփորձենք անակնկալի բերել մրցակցին և հաղթել
Հենրիխ Մխիթարյան. Կփորձենք անակնկալի բերել մրցակցին և հաղթել

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ազգերի լիգայի երրորդ տուրի՝ Վրաստանի դեմ հանդիպումից առաջ խոսել է ասուլիսի ժամանակ և նշել, որ անակընկալի են բերելու մրցակցին:

«Վերլուծել ենք մրցակցի հանդիպումները և կարող ենք ասել, որ Վրաստանի թիմին լավ ենք ճանաչում: Նրանք վերջին  հանդիպումներում բավականին լավ են հանդես եկել, սակայն դա ոչինչ չի նշանակում: Մենք կփորձենք անակնկալի բերել Վրաստանին և հաջողության հասնել»,- հայտարարել է Հայաստանի հավաքականի ավագը:

Հայաստան-Վրաստան հանդիպման գլխավոր մարզիչը կլինի խորվաթ՝ Իվան Բեբեկը: Ազգերի լիգայի երրորդ տուրի հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 11-ին, Լեհաստանի Տիխ քաղաքի մարզադաշտում, Թբիլիսիի ժամանակով ժամը՝ 20:00-ին: Հանդիպման ուղիղ հեռարձակումը ներկայացնելու է Վրաստանի առաջին ալիքը: