Հայտնի մարզիկների արձագանքը Կոբի Բրայանտի մահվան կապակցությամբ
Հայտնի մարզիկների արձագանքը Կոբի Բրայանտի մահվան կապակցությամբ

Կոբի Բրայանտի մահվանը արձագանքել են համաշխարհային սպորտի աստղերը:

«Ցնցված եմ, ցավակցում եմ նրա ընտանիքին, ընկերներին, բասկետբոլային աշխարհին և ընդհանրապես սպորտին: Հոգիտ լուսավոր լինի ՝ Կոբի»,- գրել է Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ ՝ Իկեր Կասիլյասը:

«Ցնցված ենք Կոբի Բրայանտի մահվան կապակցությամբ, նա օրինակելի մարզիկ էր, որի անձը դուրս է եկել բասկետբոլի խաղահրապարակից: Ցավակցում ենք նրա ընտանիքին և մերձավորներին»,- ֆուտբոլային ակումբ «Բարսելոնա»:

«Չեմ հավատում, զգացմունք կա, որ մահացել է մեր ընտանիքի անդամը, շատ դժբախտ օր է»,- Լուիս Սկոլա, արգենտինացի բասկետբոլիստ:

Հիշեցնենք, երեկ երեկոյան Լոս Անջելեսի մոտակայքում վթարի է ենթարկվել լեգենդար բասկետբոլիստ, Կոբի Բրայանտի ինքնաթիռը, որտեղ բացի իրենից գտնվում էր չորս մարդ: Ավիաաղետի հետևանքով բոլորը զոհվել են: