Հայտնի են Էստոնիայի և Վրաստանի հավաքականների կազմերը. Ազգերի լիգան առաջին ալիքով
Հայտնի են Էստոնիայի և Վրաստանի հավաքականների կազմերը. Ազգերի լիգան առաջին ալիքով

Ժամը 20:00-ին, Թալինի «Լե Կոկ Արենայում» սկսվելու է ազգերի լիգայի նոր խաղարկության C2 խմբի հանդիպումը՝ Էստոնիայի և Վրաստանի ազգային հավաքականների միջև:

Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը.

Էստոնիա. Հեյնե – Տենիստե, Մեեստս, Տամի, Յարվելայդ- Օյամաա, Տունիով, Վասիլիև, Կրեիդա, Կայաթ – Զենիով

Վրաստան. Լորիա – Կակաբաձե, Կվիրկվելիա, Խոճոլավա – Օքրիաշվիլի, Կվեկվեսկիրի, Կանկավա, Ջիղաուրի – Կվարացխելիա, Կաճարավա, Չակվետաձե

Գլխավոր մրցավար՝ Դոնատաս Ռումշաս (Լիտվա)

Էստոնացիների կազմում իրենց նորամուտն են նշելու Լոնդոնի «Արսենալի» 18-ամյա դարպասապահ Կառլ Յակոբ Հեյնը և իտալական «Սպալի» հարձակվող Գեորգի Տունիովը: Վրաստանի հավաքական է վերադարձել Գիորգի Չակվետաձեն: