Հայտնի են ընդհանուր մագիստրոսային քննությունների արդյունքները
Հայտնի են ընդհանուր մագիստրոսային քննությունների արդյունքները

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի կայքէջում հրապրակվել են ընդհանուր մագիստրոսային քննությունների արդյունքները:

Կրթության նախարարության տեղեկությամբ, բողոքարկիչ դիմումների ընդունումը հնարավոր է օգոստոսի 19-ից, ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 23-ը, 18:00-ն՝ online.naec.ge և www.naec.ge էլեկտրոնային կայքէջերում:

Բողոքարկիչ դիմումը լրացնելուց առաջ ընդհանուր մագիստրոսային քննության մասնակիցը պետք է վճարի բողոքարկման գումարը: Վճարումը հնարավոր է իրականացնել «Սաքարթվելոս բանկի» տերմինալների և առցանց-բակնինգի միջոցով:

Ընդհանուր մագիստրոսային քննություններն անցկացվել էին հուլիսի 17-24-ին: