Հայտնի է «Եվրատեսիլ 2018»-ի առաջին կիսաեզրափակչից եզրափակիչ անցած մասնակիցների ցուցակը
Հայտնի է «Եվրատեսիլ 2018»-ի առաջին կիսաեզրափակչից եզրափակիչ անցած մասնակիցների ցուցակը

Հայտնի է «Եվրատեսիլ 2018»-ի առաջին կիսաեզրափակչից եզրափակիչ անցած մասնակիցների ցուցակը:

Առաջին կիսաեզրափակչից եզրափակիչ են անցել. Ավստրիա, Էստոնիա, Կիպրոս, Լիտվա, Իսրայել, Չեխիա, Բուլղարիա, Ալբանիա, Ֆինլանդիա և Իռլանդիա:

Եվրատեսիլ երգի 63-րդ մրցույթի առաջին կիսաեզրափակիչ շոուն անցել է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում, որտեղ եզրափակչում հայտնվելու համար պայքարում էր 19 երկրի երաժիշտ:

Այսօր Վրաստանը չէր կարող քվեարկել Վրաստանի համար: Երկրին ընտրության հնարավորություն կտրվի մայիսի 10-ին, երբ կանցկացվի Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակիչը և հանդիսատեսի առջև հանդես կգա Վրաստանի ներկայացուցիչ «Իրիաո» խումբը:

Եվրատեսիլի կանոնների համաձայն, երկիրը չի կարող քվեարկել իր ներկայացուցչի օգտին: Ուստի, ընտրություն պետք է արվի այլ երկրի ներկայացուցիչների միջև: Հանդիսատեսի հետ միասին իր ընտրությունը կկատարի նաև ժյուրին:

Յուրաքանչյուր կիսաեզրափակչից ֆինալ է անցնում 10 երկրի ներկայացուցիչ: Ֆինալում նրանց են միանում մեծ հնգյակի երկրները և նախորդ տարվա հաղթող երկրի ներկայացուցիչը:

Եզրափակչում կարող են քվեարկել բոլոր 43 երկրների ներկայացուցիչները, որոնք մասնակցում են մրցույթին: