ՀԱԵ Վիրահայոց թեմը հունվարի 26-ին նշում է Սուրբ Սարգսի տոնը (վիդեո)

Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորների հիշատակման օրը Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու շարժական տոներից է, որն այս տարի նշվում է հունվարի 26-ին: Անմասն չի մնում նաև Վիրահայոց թեմը:

Վաղը, Թբիլիսիում, ուխտագնացություն կլինի դեպի Խարփուխի «Սուրբ Սարգիս» մատուռ: 16:00-ին ուխտավորների թափորը սկիզբ կառնի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակից, այնուհետև կշարժվի դեպի Սուրբ Սարգիս մատուռ: Ժամը 18:00-ին, Սուրբ Գևորգ եկեղեցում կկայանա Սուրբ Սարգսի նախատոնակ, երիտասարդների օրհնության կարգ և աղի բլիթների բաժանում: