Հայաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակվել է 2 241 մարդ, մահացել է 26 պացիենտ
Հայաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակվել է 2 241 մարդ, մահացել է 26 պացիենտ

Հայաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուս է հաստատվել է 2 241 մարդու մոտ, 26 պցիենտ մահացել է: Բացի այդ, անցած օր ու գիշերվա ընթացքում ապաքինվել է 694 հիվանդ:

Այս մասին տեղեկությունը տարածում են հայկական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալներին: Գերատեսչության տվյալներով, 26 պացիենտի մահվան պատճառը «կովիդ 19» էր, իսկ հինգ վարակվածի մահվան պատճառը `այլ հիվանդությունները:

Հոկտեմբերի 28-ի դրությամբ համավարակն տարածումից ի վեր Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 82 651 դեպք, այդ թվում ապաքինվել է 52 508 պացիենտ: Ինչ վերաբերում է մահացու դեպքերին, ապա ընդհանուր առմամբ Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 1 243 մարդ, ևս 352 վարակակիր մահացել է այլ հիվանդության պատճառով:

Թողնել մեկնաբանություն