Հայաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակվել է 150 մարդ, ապաքինվել է 248-ը
Հայաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակվել է 150 մարդ, ապաքինվել է 248-ը

Հայաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակվել է 150 մարդ, ապաքինվել է 248-ը, մահացել՝ երկու պացիենտ:

Տեղեկությունը տարածում է երկրի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի փոխանցմամբ, զոհերից մեկը մահացել է կորոնավիրուսից, ևս մեկը՝ ուղեկցող այլ հիվանդությունից:

Սեպտեմբերի 15-ի դրությամբ, Հայաստանում համավարակի մեկնարկից մինչ օրս արձանագրվել է կորոնավիրուսի 46 119 դեպք, այդ թվում, ապաքինվել է 41 941 պացիենտ:

Զոհվել է կորոնավիրուսի 1203 վարակակիր, այստեղից 283-ը՝ ուղեկցող այլ հիվանդությունից:

Թողնել մեկնաբանություն