Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 90 նոր դեպք
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 90 նոր դեպք

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 90 նոր դեպք:

Այս մասին տեղեկություն է տարածում հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությունը:

Հունվարի 18-ի տվյալներով, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում 164 676 մարդու մոտ ախտորոշվել է կորոնավիրուս, այդ թվում ապաքինվել է 153 064 պացիենտ:

Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 6 պացիենտ: Համավարակի մեկնարկից հետո երկրում կորոնավիրուսից զոհվել է 2 998 մարդ:

Եվս 792 վարակակիր պացիենտի մահվան պատճառ է դարձել ուղեկցող այլ հիվանդությունը: