Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 76 նոր դեպք
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 76 նոր դեպք

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 76 նոր դեպք, ապաքինվել է 167 պացիենտ: Բացի այդ, վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 4 պացիենտ:

Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Հունիսի 10-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 223 460 դեպք, այստեղից ապաքինվել է 214 857 պացիենտ:

Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 4 478 մարդ: