Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 419 նոր դեպք, մահացել է 25 մարդ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 419 նոր դեպք, մահացել է 25 մարդ

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 419 նոր դեպք, ապաքինվել է 963 պացիենտ:

Բացի այդ, վերջին մեկ օրում մահացել է 25 մարդ:

Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Դեկտեմբերի 4-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 340 396 դեպք:

Պաշտոնական տվյալներով զոհվել է 7 669 մարդ: