Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 140 նոր դեպք, ապաքինվել է 53 պացիենտ
Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 140 նոր դեպք, ապաքինվել է 53 պացիենտ

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 140 նոր դեպք, ապաքինվել է 53 պացիենտ: Բացի այդ, վերջին մեկ օրում «կովիդ 19»-ից մահացել է մեկ մարդ: Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությունը:

Վերջին մեկ օրվա ընթացքում երկրում կորոնավիրուսի վրա հետազոտվել է 6 086 մարդ:

Հուլիսի 7-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 225 801 դեպք, այստեղից ապաքինվել է 217 303 պացիենտ:

Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 4 531 մարդ: 1 101 վարակվածի պատճառ է նշվում այլ հիվանդությունը: