Հայաստանում լուծարվել է 5 նախարարություն
Հայաստանում լուծարվել է 5 նախարարություն

Հայաստանի խորհրդարանը հաստատել է նախարարների կաբինետի կառուցվածքի փոփոխության մասին օրենքը, որի շրջանակներում, նախարարությունների քանակը 17-ից նվազել է մինչև 12-ի:

Նախաձեռնությանն աջակցել է 77 պատգամավոր, դեմ է եղել 41-ը, մեկը եղել է ձեռնպահ:

Ընդունված օրենքի շրջանակներում, Հայաստանում չեղարկվում է առաջին փոխվարչապետի ինստիտուտը: Չեղարկվում է էներգետիկ ենթակառուցվաքի և բնական ռեսուրսների նախարարությունը, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, սփյուռքի նախարարությունը, ինչպես նաև գյուղատնտեսության նախարարությունը:

Չեղարկված գերատեսչությունների գործառույթները բաշխվելու են այլ նախարարությունների միջև: