Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 52-ի
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 52-ի

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 15 նոր դեպք: Տեղական լրատվամիջոցները այս լուրը տարածում են հենվելով երկրի  առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությանը:

«Մեզ մոտ գրանցվել է ևս 15 դեպք: Նրանցից ոմանք արդեն ինքնամեկուսացված էին: Մնացածների շփումների շրջանակը առայժմ ստուգվում է: Ընդհանուր առմամբ, ունենք գրանցված 52 դեպք, մեկը ապաքինվել  է »,- ասել է  Հայաստանի առողջապահության նախարարության ղեկավարը:

Կորոնավիրուսի պատճառով Հայաստանում հայտարարվել է արտակարգ դրություն: