Հայաստանում կորոնավարակի առաջին դեպքը հաստատվելուց հետո հիվանդանոց է տեղափոխվել 32 մարդ
Հայաստանում կորոնավարակի առաջին դեպքը հաստատվելուց հետո հիվանդանոց է տեղափոխվել 32 մարդ

Հայաստանում կորոնավարակի առաջին դեպքը հաստատվելուց հետո հիվանդանոց է տեղափոխվել 32 մարդ: Տեղական մամուլի փոխանցմամբ, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Միջազգային կազմակերպությունների չափանիշների համաձայն, այն բանից հետո, ինչ մեզ մոտ գրանցվել է կորոնավարակի առաջին դեպքը, մենք հիվանդանոց են տեղադրել 32 մարդու: Նրանք այն անձիք են, ովքեր շփվել են կորոնավարակով վարակվածի հետ, ինչպես նաև այն մարդիկ, ովքեր գտնվել են նրա հետ ինքնաթիռում»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով, կորոնավարակը բուժելու համար կառավարությունը տրամադրել է Երևանից 50 կմ. հեռավորության վրա գտնվող հյուրանոց: Նախարարը նշել է, դպրոցները և մանկապարտեզները փակելու անհրաժեշտությունը չի տեսնում:

Նախարարը ասել է նաև, որ այս պահին չի տեսնում Վրաստանի հետ սահմանի փակման անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը իր ֆեյսբուքյան էջում հաստատել է Հայաստանում կորոնավարակի առաջին դեպքը: Նրա խոսքով վարակվածը 29-ամյա մի տղամարդ է, ով վերջերս վերադարձել Թեհրանից: Առողջապահության նախարարի խոսքով ՝ հիվանդը իրեն լավ է զգում: