Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու ևս 8 դեպք, վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 72
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու ևս 8 դեպք, վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 72

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու ևս 8 դեպք: Այսպիսով, երկրում վարակակիրների թիվը հասել է 72-ի, պացիենտներից մեկը ապաքինվել է:

Հիշեցնենք, կորոնավիրուսի պատճառով Հայաստանում հայտարարվել է արտակարգ դրություն:

Հայաստանը մինչև ապրիլի 14-ն արգելել է 16 երկրների քաղաքացիների մուտքը երկիր: Նշված պետությունների թվում են այն երկրները, որտեղ ամենաշատն է տարածված կորոնավիրուսը: Այդ թվում են՝ Իրանը, Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Բելգիան, Նիդերլանդները, Մեծ Բրիտանիան: