Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 665 նոր դեպք
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 665 նոր դեպք

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 665 նոր դեպք: Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է իր ֆեյսբուքում:

Հայաստանի կառավարության ղեկավարը ընդգծել է, որ բնակչությունը դիմակներ չի կրում:

«Մեր բնակիչները դիմակներ չեն կրում: Ինչ ենք անում սխալ, որ մեր հարգելի համաքաղաքացիները չեն խնայում իրենց առողջությունը: Միթե մեր կառավարությունը, որը եկել է ժողովրդի հետ երկխոսության ճանապարհով, պետք է անցնի ստիպողական լեզվի, որպեսզի ստիպենք մեր բնակիչներին ավելի լավ վերաբերվել սեփական կյանքին»,-գրել է Նիկոլ Փաշինյանը:

Համավարակի սկսվելուց հետո Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 18 000 մարդ: