Հայաստանում այսօր անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Հայաստանում այսօր անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Հայաստանում այսօր անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նախքան ընտրատեղամասերի փակվելը քարոզչությունն արգելվել է: Ընտրատեղամասերը բացվելու են առավոտյան ժամը 8-ին և փավելու՝ երեկոյան 8-ին:

Ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական կուսակցություն: Գրեթե բոլոր հետազոտությունները կանխատեսում են Նիկոլ Փաշինյանի և նրա կուսակիցների հաղթանակը:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նշանակվել են այն բանից հետո, երբ բողոքի ցույցերի արդյունքում վարչապետ Սերժ Սարգսյանն ինքնակամ հրաժարական տվեց: Դրանից հետո, ժամանակավոր կերպով կառավարության գլուխ եկավ Նիկոլ Փաշինյանը: Անցած ամիս Փաշինյանը ևս հրաժարական տվեց, որպեսզի երկրում նշանակվեին խորհրդարանական ընտրություններ: