Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն ընթանում են խաղաղ միջավայրում
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն ընթանում են խաղաղ միջավայրում

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն այս փուլում ընթանում են խաղաղ միջավայրում: Այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը Երևանից:

Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով 08:00-ին: Իր ընտրությունն արդեն կատարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջնորդը: Վիգեն Սարգսյանի հայտարարությամբ, նա քվեարկել է Հայաստանի ազատ և ժողովրդավար զարգացման համար:

«Իմ ընդդիմախոսներն սկսել են ոչ ժողովրդավարական գործընթացներ, սակայն վստահ եմ, հայ ժողովուրդը կկատարի ճիշտ ընտրություն: Քվեարկել եմ Հայաստանի ազատ և ժողովրդավարական զարգացման համար»,- հայտարարել է Վիգեն Սարգսյանը:

Հայաստանում այսօր ընթանում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ընտրություններին մասնակցում է ինը քաղաքական կուսացություն և երկու դաշինք:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նշանակվել են այն բանից հետո, երբ բողոքի ցույցերի արդյունքում վարչապետ Սերժ Սարգսյանն ինքնակամ հրաժարական տվեց: Դրանից հետո, ժամանակավոր կերպով կառավարության գլուխ եկավ Նիկոլ Փաշինյանը: Անցած ամիս Փաշինյանը ևս հրաժարական տվեց, որպեսզի երկրում նշանակվեին խորհրդարանական ընտրություններ: