Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին քվեարկության գործընթացն ավարտվել է
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին քվեարկության գործընթացն ավարտվել է

Հայաստանում ավարտվել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները: 8-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններում, սեփական ընտրությունը կատարել է ընտրելու իրավունք ունեցողների գրեթե կեսը:

Ինչպես հայտնում են հայկական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության ցուցանիշը կազմել է 49,4 տոկոս: Ընտրատեղամասեր են գնացել 1 281 174 ընտրողներ: Սա գրեթե մեկ տոկոսով ավելին է, քան 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ցուցանիշը: Հայաստանի պատմության մեջ երկրորդ անգամ ընտրողների կեսից պակասն է գնացել ընտրությունների: Միտումը դիտվում է «Թավշյա հեղափոխությունից» հետո:

Հունիսի 20-ի ընտրություններին մասնակցում էր 25 կուսակցություն և դաշինք: Ազգային ժողով մուտք գործելու համար կուսակցությունները ստիպված կլինեն հաղթահարել 5 տոկոսանոց շեմը, իսկ դաշինքները ՝ 7 տոկոսը: