Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 89 նոր դեպք, մահացել է 10 պացիենտ
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 89 նոր դեպք, մահացել է 10 պացիենտ

Վերջին 24 ժամում Հայաստանում կորոնավիրուս է հաստատվել 89 մարդու մոտ, մահացել է 10 պացիենտ: Այստեղից, չորս պացիենտի մահվան պատճառ է անվանվում այլ հիվանդությունը: Տեղեկատվությունը տարածում են հայկական լրատվամիջոցները, հիմնվելով երկրի առողջապահության նախարարության՝ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներին:

Համավարակի տարածումից առ այսօր, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 168 177 դեպք, այստեղից ապաքինվել է 159 876 մարդ:

Ինչ վերաբերում է մահացու դեպքերին, ապա Հայաստանում «կովիդ 19»-ից մահացել է 3 123 մարդ, ևս 783 վարակված մահացել է այլ հիվանդության պատճառով: