Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 291 նոր դեպք
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 291 նոր դեպք

Հայաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 291 նոր դեպք: Տեղեկությունն այս մասին տարածում է երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:

Համավարակի մեկնարկից հետո, Հայաստանում կորոնավիրուս է ախտորոշվել 38 841 մարդու մոտ:

Վերջին մեկ օրում երկրում վարակից զոհվել է 11 մարդ:

Համավարակի մեկնարկից հետո Հայաստանում զոհերի թիվը հասնում է 749-ի: Ապաքինվել է 29557 մարդ: