Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 115 նոր դեպք, մահացել է երեք պացիենտ
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 115 նոր դեպք, մահացել է երեք պացիենտ

Վերջին 24 ժամում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 115 նոր դեպք, մահացել է երեք մարդ:

Ընդհանուր առմամբ վարակի տարածումից առ այսօր երկրում արձանագրվել է վարակման ՝ 47 552 դեպք, այստեղից ապաքինվել է 42 676 պացիենտ: Այս պահին հիվանդանոցներում բուժվում է 3 765 քաղաքացի:

Հայաստանում վարակից մահացել է 938 մարդ: Այստեղից 288 մարդ, ում մոտ հաստատվել էր կորոնավիրուս, մահացել է այլ հիվանդության պատճառով: