Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 15, իսկ վարակման՝ 515 նոր դեպք
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 15, իսկ վարակման՝ 515 նոր դեպք

Հայաստանում, վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 15 մարդ, արձանագրվել է կորոնավիրուսի 515 նոր դեպք:

Համապատասխան տվյալները տարածում է երկրի առողջապահության նախարարությունը:

Հայաստանում, ընդհանուր, արձանագրված է կորոնավիրուսի 10 524 դեպք: Ապաքինվել է 3454 մարդ: Պաշտոնական տվյալներով, կորոնավիրուսից մահացել է 170 պացիենտ, իսկ 59 վարակակիր զոհվել է ուղեկցող այլ հիվանդությունից: