Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 882 դեպք, 40 պացիենտ մահացել է
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 882 դեպք, 40 պացիենտ մահացել է

Վերջին 24 ժամում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 882 դեպք, ապաքինվել է 1 668 պացիենտ։ Միևնույն ժամանակ, վերջին օր ու գիշերվա ընթացքում երկրում «Կովիդ 19»-ից մահացել է 40 հիվանդ։

Տեղեկությունը տարածում են տեղական լրատվամիջոցները՝ հենվելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին։

Նոյեմբերի 14-ի դրությամբ, համավարակի սկզբից ի վեր Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 328 963 դեպք, որտեղից 293 760-ը ապաքինվել է։