Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 764 նոր դեպք, մահացել է 19 պացիենտ
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 764 նոր դեպք, մահացել է 19 պացիենտ

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 764 նոր դեպք, ապաքինվել է 506 պացիենտ: Բացի այդ, վերջին օր ու գիշերվա ընթացքում երկրում «կովիդ 19»-ից մահացել է 19 պացիենտ, ևս երկու վարակվածի մահվան պատճառ է անվանվում այլ հիվանդությունը:

Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությունը: Անցած օր ու գիշերվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսի վրա կատարվել է 6 049 թեստ:

Սեպտեմբերի 17-ի դրությամբ, համավարակի սկսվելուց մինչ օրս, Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 251 323 դեպք, այստեղից ապաքինվել է 234 416 պացիենտ:

Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 5 075 մարդ: Եվս 1 183 վարակվածի մահվան պատճառ է նշվում այլ հիվանդությունը: