Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 760 նոր դեպք
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 760 նոր դեպք

Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 760 նոր դեպք, ապաքինվել է 712 պացիենտ:

Բացի այդ, վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 13 պացիենտ, ևս 9 անձի մահվան պատճառ է անվանվում ուղեկցող այլ հիվանդությունը:

Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Վերջին մեկ օրում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 3 470 թեստ:

Ապրիլի 6-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 197 873 դեպք:

Մահացել է 3 627 մարդ, ևս 932-ը՝ ուղեկցող այլ հիվանդությունից: