Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 592 նոր դեպք, մահացել է 40 պացիենտ
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 592 նոր դեպք, մահացել է 40 պացիենտ

Վերջին 24 ժամում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 592 նոր դեպք, ապաքինվել է 1 217 պացիենտ, բացի այդ վերջին օր ու գիշերվա ընթացքում երկրում կորոնավիրուսից մահացել է 40 պացիենտ: ևս երկու վարակվածի մահվան պատճառ է նշվում այլ հիվանդությունը:

Տեղեկությունը տարածում են հայկական լրատվամիջոցները՝ հենվելով երկրի առողջապահության նախարարության վրա։

Անցած օր ու գիշերվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսի վրա կատարվել է 7 666 փորձարկում:

Նոյեմբերի 25-ի դրությամբ, Համավարակի տարածումից առ այսօր, Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 336 330 դեպք, որտեղից 311 078-ը՝ ապաքինվել են։

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 7 419 մարդ։ Եվս 1 412 վարակվածի մահվան պատճառ են նշվում այլ հիվանդությունները:

Թողնել մեկնաբանություն